Ադրբեջանում երեխաների զանգվածային թունավորման դեպք է գրանցվել

June 11, 2017

Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում ավելի քան 60 երեխա անհայտ պատճառով թունավորման հետևանքով հայտնվել է հիվանդանոցում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ադրբեջանական Haqqin.az-ը:

Հիվանդանոցում հայտնել են, որ երեխաների մոտ նույն ախտանշաններն են՝ թուլություն, սրտխառնոց և սուր գլխացավեր:

Առաջին օգնություն ցուցաբերելուց հետո երեխաների մի մասը գնացել է տուն, սակայն շուրջ 40 երեխա շարունակում է մնալ հիվանդանոցում:

Դեռևս հայտնի չէ, թե որն է երեխաների թունավորման պատճառը:

Source: Yerkir Media
Link: Ադրբեջանում երեխաների զանգվածային թունավորման դեպք է գրանցվել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image