ԱՄՆ-ում Էրդողանի ելույթը ցուցարարների կողմից երկու անգամ ընդհատվել է (տեսանյութ)
September 22, 2017
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորքում մահմեդական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ տհաճ անակնկալի է եկել: Ինչպես հաղորդում է թուրքական «Ջումհուրիեթ» պարբերականը, հավաքվածների առջև ելույթի ժամանակ Էրդողանի դեմ հանդես եկող մի խումբ անձինք ոտքի են կանգնել ու հանդես եկել տարբեր կոչերով:
Նշվում է, որ միջադեպի ընթացքում Թուրքիայի նախագահի ելույթը երկու անգամ ընդհատվել է:
Էրդողանի ընդդիմադիրները փորձել են նաև պաստառ բարձրացնել, սակայն անվտանգության աշխատակիցները նրանց դժվարությամբ դուրս են բերել սրահից:
ԱՄՆ ոստիկանությունը ցուցարարներից մեկին ձերբակալել է: Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ ցուցարարները եղել են Քրդական բանվորական կուսակցության (PKK) կողմնակիցները: