ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի գլխավոր քարտուղար է նշանակվել Գոհար Գրիգորյանը: Այս մասին ասված է կոմիտեի՝ «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում:
Մինչ այս պաշտոնին նշանակվելը Գոհար Գրիգորյանը ՀՀ մշակույթի նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետի տեղակալն էր։ 2004 թվականից նախարարությունում է եղել:
Գոհար Գրիգորյանը մասնագիտությամբ պատմաբան է։ Նա անկուսակցական է:
Source: Yerkir Media
Link: Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի գլխավոր քարտուղար է նշանակվել