Արդեն 6-րդ անգամ մեր երկրում գործատուների հատուկ հավաք է կազմակերպվում, որտեղ նրանք իրենց ընկերությունների թափուր աշխատատեղերն են ներկայացնում հետաքրքրվողներին: Կազմակերպիչը Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն է: Այս անգամ գործազուրկներին աշխատանք էր առաջարկել 60 գործատու, որոնք միասին 965 թափուր աշխատատեղ ունեն:
Հանրապետությունում աշխատանք է փնտրում 89 հազար քաղաքացի, որոնցից 17 հազարը՝ Երեւանում:
Մանրամասները՝ տեսանյութում։
Source: Yerkir Media
Link: Աշխատանքի տոնավաճառ՝ Երեւանում․ ներկայացվեցին 965 թափուր աշխատատեղեր