Ավտովթար. հնդիկ ուսանողների ավտոմեքենան մոտ 100 մ գլորվել է ձորը
October 1, 2017
Հոկտեմբերի 1-ին, ժամը 16:41-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Երասխ-Զանգակատուն ավտոճանապարհին` «Աղբյուրի մոտ» կոչվող հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 87-րդ կմ-ին «Nissan Teana» մակնիշի 001 VV 24 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1998 թ. ծնված Նվին Բատի) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 100 մ գլորվել ձորը:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը և ուղևորներ՝ 1996 թ. ծնված Անմոլ Շերման, 1996 թ. ծնված Ականչա Միշան և 1998 թ. ծնված Ասիդ Ահմեդը հոսպիտալացվել են Արարատի ԲԿ. որտեղ բժիշկները տուժածներ՝ Ն. Բատիի և Ա. Ահմեդի առողջական վիճակը գնահատել են բավարար: Ա. Շերման և Ա. Միշան տեղափոխվել են Էրեբունի ԲԿ:
Վթարից տուժածներից 2-ը դուրս են գրվել, մյուս 2-ը գտնվում են «Էրեբունի» ԲԿ-ում։ Տուժածները ԵՊԲՀ-ի ազգությամբ հնդիկ 4 ուսանողներ են
Նախնական տվյալներով՝ Երևան տեղափոխված 2 տուժածերից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, մյուսինը՝ ծանր: