Փետրվարի 16-ին, ժամը 17.50-ին, ոստիկանության Արարատի բաժնում մի քաղաքացուց ահազանգ ստացվեց, որ հարևանի հոգեկան հիվանդ տղան հորը դանակով հարվածել է:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 17.30-ի սահմաններում, 1971 թ. ծնված Մարտին Աղաջանյանը /տառապում է հոգեկան հիվանդությամբ/ Գոռավան գյուղի իրենց տանը, դեռևս չպարզված հանգամանքներում, խոհանոցային դանակով հարվածներ է հասցրել հոր՝ 1945 թ. ծնված Հովհաննես Աղաջանյանի մարմնի տարբեր մասերին և սպանել նրան:

Մ. Աղաջանյանը ձերբակալվել է և գտնվում է Արտաշատի բաժնի ՁՊՎ-ում:

Դանակն առգրավված է:
Կատարվում է քննություն:

Source: Yerkir Media
Link: Արարատի մարզում որդին սպանել է հորը