Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովը կգումարվի Մոսկվանում
May 15, 2017
Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի հիմնադրման 300-ամյակի առիթով Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովը մայիսի 16-18-ը կգումարվի Մոսկվայում (Ռուսաստանի Դաշնություն):
Ինչպես տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը, այս առիթով մայիսի 15-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Մոսկվա: