Դուրս կբերվի Զորավոր Ավետարանը

May 13, 2017

Մայիսի 14-ին ժամը` 10:00-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ Մատենադարանից Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի կբերվի Զորավոր Ավետարանը:

Armchurch.info-ից տեղեկանում ենք, որ ժամը 10:30-ին Փարպեցի փողոցից Ավետարանը թափորով կուղեկցվի դեպի եկեղեցի:

Ժամը 11:00-ին կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ, որի ավարտին ժողովուրդը հնարավորություն կունենա իր խոնարհումը բերելու Սուրբ Ավետարանին, որը եկեղեցում կմնա մինչև 18:00:

Source: Yerkir Media
Link: Դուրս կբերվի Զորավոր Ավետարանը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image