Ելիզաբեթ 2-րդի սննդակարգը

May 7, 2017

panorama.am -Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզաբեթ 2-րդի սննդակարգի վերաբերյալ մանրամասներ է հրապարակել Metro պարբերականը: Սովորաբար, թագուհին նախաճաշին ուտում է փաթիլներ ու յոգուրտ, երբեմն իրեն թույլ է տալիս օրը սկսել մի կտոր մարմելադով: Նախաճաշին երբեմն խմում է թեյ՝ կաթով ու առանց շաքարի: Դելիկատեսներ նրա սեղանին հայտնվում են, եթե դրանք ուղարկվում են որպես նվեր:

Թագուհու նախկին խոհարարն ասել է, որ Ելիզաբեթ 2-րդը նախընտրում է ճաշել միայնակ: Նրա սննդակարգում երբեք ներառված չեն լինում օսլա պարունակող մթերքներ՝ մակարոն, կարտոֆիլ ու բրինձ, իսկ ձուն հիմնական մթերքներից է: Նա խուսափում է հացից, պաշտում է վարունգով ու ապխտած սաղմոնով պատրաստված աղցանը: Դեսերտին նա ուտում է մի կտոր թխվածք կամ էլ կարագով ու ջեմով հացի փոքր կտոր, որը նրան հիշեցնում է իր մանկությունը: Ընթրիքի համար պատվիրում է տավարի ֆիլե,  սաղմոն, փասիանի կամ եղջերուի միս:

Քնից առաջ թագուհին երբեմն իրեն թույլ է տալիս մի փոքր ալկոհոլ խմել՝ շամպայն կամ ջին: Հազվադեպ նա կարող է ճաշից առաջ խմել ֆրանսիական կարմիր գինի՝  սառույցով:

Source: Yerkir Media
Link: Ելիզաբեթ 2-րդի սննդակարգը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image