Հանրապետության տարածքում մայիսի 14-ին՝ երեկոյան ժամերին, սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Քամին հարավարևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 14-ին կբարձրանա 2-3 աստիճանով։
Երևան քաղաքում մայիսի 14-ին հատկապես գիշերը և կեսօրից հետո, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ: Օդի ջերմաստիճանն առավոտյան +22, ցերեկը՝ +29, երեկոյան՝ +20 աստիճան։