Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունից տեղեկացնում են, որ ապրիլի 13-19-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքի ծննդատներում լույս աշխարհ է եկել 350 երեխա՝ 197 տղա, 153 աղջիկ:
Նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 37279 քաղաքացի:
Source: Yerkir Media
Link: Երևանում մեկ շաբաթում ծնվել է 350 երեխա