Էվերեստի վրա մահացել է հայտնի լեռնագնաց Ուլի Շտեկը

May 1, 2017

Լեռնագնաց Ուլի Շտեկը, ով մագլցելու անհավանական արագության համար ստացել է «շվեյցարական մեքենա» մականունը, մահացել է Էվերեստ բարձրանալու ճանապարհին: Ինչպես հաղորդում է  BBC-ի  ռուսական ծառայությունը, այս անգամ լեռնագնացը փորձել էր մագլցել լեռն այլ ճանապարհով եւ առանց թթվածնի բալոնի:

Նեպալի ալպինիզմի ֆեդերացիան Ուլի Շտեկի մահը կապում է սայթաքելու հետ:

Լեռնագնացի մարմինը հայտնաբերել են Էվերեստի վրա, ինչից հետո ուղղաթիռով տեղափոխել են Նեպալի մայրաքաղաք Կատմանդու:

2012 թվականին Շտեկն առանց թթվածնային բալոնի  բարձրացել էր Էվերեստ: 2015 թվականին նա 62 օրում հաղթահարել էր ավելի քան 4000 մետր բարձրություն:

2015 թվականին նա 2 ժամ 47 րոպեում հաղթահարել է աշխարհի ամենահայտնի գագաթներից մեկը` Էյգերի հյուսիսային պատը:

Source: Yerkir Media
Link: Էվերեստի վրա մահացել է հայտնի լեռնագնաց Ուլի Շտեկը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image