Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական բանակը, այսօր երեկոյան (Երեւանի ժամանակով 18։00-ին), սկսել է ցամաքային գործողությունները Սիրիայի հյուսիս-արևմտյան Աֆրին քաղաքում: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Թուրքական զինված ուժերի հաջորդ գործողության վայրը կդառնա Սիրիայի Մանբիջ շրջանը, ասել է Էրդողանը։
Սիրիայում ռուսական հրամանատարությունը, զինծառայողների անվտանգությունն ապահովելու նպատակով եւ Պաշտպանության նախարարության հրամանով, ռուսական զինուժը Աֆրինից տեղափոխել է Թել Աջարիա։
Հիշեցնենք, որ Աֆրինում քրդական զորամիավորումների դեմ ռազմարշավ սկսելու մասին թուրքիայի նախագահը հայտարարել էր օրեր առաջ: Սիրիայի իշխանությունները պատասխանել էին, որ պատրաստ են խոցել յուրաքանչյուր թուրքական ինքնաթիռ, որը կհայտնվի երկրի տարածքում:
Source: Yerkir Media
Link: Էրդողանը հայտարարել է Աֆրինում ցամաքային գործողություն սկսելու մասին