Թուրքիայի ԱԳՆ. «Խստորեն դատապարտում ենք Երևանում Թուրքիայի դրոշն այրելողներին»
April 25, 2017
Թուրքիայի ԱԳ նախարարությունը պաշտոնական հայտարարություն է տարածել ապրիլի 23-ին Երևանի Ազատության հրապարակում Ջահերով երթի մեկնարկից առաջ հերթական անգամ Թուրքիայի դրոշն այրելու մասին:
Բացատրելով, թե դրոշն իր էությամբ ինչ է ներկայացնում՝ ԱԳ նախարարությունը նշել է, որ դրոշն այրելու երևույթը «մեծ վրդովմունքի և արձագանքի է արժանացել թուրք հասարակության կողմից»:
«Թուրք ժողովրդի անկախությունն ու ազատությունը ներկայացնող դրոշի նկատմամբ մեր ցուցաբերած կարևորության շրջանակներում խստորեն դատապարտում ենք այս նենգ արարքն ու այն իրականացնողներին»,-նշվել է հայտարարության մեջ:
Միջանկյալ նշենք, որ 17 տարիների ընթացքում առաջին անգամ՝ նախորդ տարի, ապրիլյան դեպքերից հետո միայն Ազատության հրապարակում, բացի Թուրքիայի դրոշից, այրվել էր նաև Ադրբեջանի դրոշը: