Իսպանիայի Վալենսիա քաղաքը դատապարտել է Հայոց ցեղասպանությունը
June 10, 2017
Հունիսի 9-ին Իսպանիայի Վալենսիա քաղաքի տեղական ինքնակառավարման խորհուրդը Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւ է ընդունել, որի օգտին քվեարկել են «Կոմպրոմիս», «Վալենսիա էն Կոմուն» եւ Սոցիալիստական կուսակցությունները: Դատապարտվել է 20-րդ դարի առաջին Ցեղասպանությունը եւ կոչ արվել Վալենսիայի խորհրդարանին, Իսպանիայի կառավարությանը, ինչպես նաեւ Թուրքիային՝ հետեւել իրենց օրինակին:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, օրեր առաջ Ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւ էր ընդունել նաեւ իսպանական Սուեքա քաղաքը: