ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը և Հայաստանի ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացակայանը երեկ ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի շրջանակում հանդիպում են ունեցել։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ի կայքը:
«Քննարկվել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգին առնչվող մի շարք արդիական հարցեր: Հատուկ ուշադրություն է հատկացվել միջազգային ֆորումների շրջանակում ռուս-հայկական փոխգործակցությանը»,-ասվում է հաղորդագրությունում:
Source: Yerkir Media
Link: Լավրովը և Մնացականյանը հանդիպել են Նյու Յորքում