Լևոն Արոնյանը հաղթեց աշխարհի չեմպիոնին

June 10, 2017

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող «Norway Chess» շախմատային մրցաշարի 4-րդ տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը հաղթեց աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենին:

Արոնյանը խաղը հաղթեց գեղեցիկ զոհաբերությունների շնորհիվ. պարտիայի 12-րդ քայլում Արոնյանը զոհաբերեց որակ, այնուհետև 17-րդ քայլին Արոնյանը զոհաբերեց նաև փիղը:

Կատարված զոհաբերությունների դիմաց Արոնյանը ստացավ հզոր գրոհ, որից հնարավոր չէր պաշտպանվել: Պարտիայի 35-րդ քայլին աշխարհի չեմպիոն Կարլսենը անձնատուր եղավ:

Այս հաղթանակից հետո հայ շախմատիստը 2,5 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը: Մեկնարկային 3 տուրերում Հայաստանի հավաքականի առաջատարը պարտիաններն ավարտել էր ոչ-ոքի:

Source: Yerkir Media
Link: Լևոն Արոնյանը հաղթեց աշխարհի չեմպիոնին

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image