Հայաստանի գլխավոր գյուղատնտես Իգնատի Առաքելյանն աշխատանքային այցով եղել է Երեւանի կոնյակի գործարանի Արմավիրի մասնաճյուղում, որտեղ մեկնարկել է խաղողի մթերման գործընթացը: Մարզպետ Աշոտ Ղահրամանյանի եւ գործարանի խորհրդի նախագահ Արա Գրիգորյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է ընկերության մասնաճյուղում, հետեւել աշխատանքների ընթացքին:
Մի շարք գործարաններ սեպետեմբերի 14-ից արդեն սկսել են մթերումները վաղահաս խաղողի գինու եւ արտադրության համար, սակայն մեծածավալ մթերումը սկսվել է սեպտեմբերի 15-ից:
Մանրամասները՝ տեսանյութում։
Source: Yerkir Media Link: Խաղողի մթերման գործընթացը մեկնարկել է