Ծանրամարտի Հայաստանի հավաքականը որակազրկվել է մեկ տարով:
Այս մասին հայտնում է միջազգային ֆեդերացիան: Նման որոշման պատճառ է եղել 2008 և 2012 թվականների Օլիմպիական խաղերում հայ մարզիկների՝ արգելված խթանիչներ օգտագործումը:
Բացի Հայաստանի հավաքականից, միջազգային մրցաշարերի մասնակցելու իրավունքից զրկվել են նաև Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Չինաստանի, Մոլդովայի, Թուրքիայի, Ուկրաինայի և Ադրբեջանի հավաքականները: