Կաննի կինոփառատոնի մասնակիցներին և հյուրերին տարհանել են

May 20, 2017

Կաննի կինոփառատոնի մասնակիցներին և հյուրերին տարհանել են միջոցառման անցկացման շենքից: Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում ուղիղ միացումով հայտնեց Հանրային հեռուստաընկերության լրագրող Էրիկ Անթառանյանը:

«Մեզ հանեցին դուրս և հրամայեցին հեռու գնալ: Դեռևս ոչ ոք չի կարող ասել, թե ինչ է կատարվում»,- նշեց Անթառանյանը:

Ֆրանսիացի ոստիկանները շների հետ մուտք են գործել փառատոնի պալատի շենք:

Source: Yerkir Media
Link: Կաննի կինոփառատոնի մասնակիցներին և հյուրերին տարհանել են

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image