Կարեն Կարապետյանը հրաժարականի դիմում ներկայացնելու ցանկություն չի ունեցել
June 12, 2017
Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը վստահեցնում է, որ հրաժարականի դիմում ներկայացնելու ցանկություն չի ունեցել:
Երևանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետն ընդգծեց, որ չգիտի, թե ովքեր ու ինչի համար են տարածել իր հրաժարականի մասին լուրերը: Հարցին՝ ինքը հրաժարական ներկայացնելու ցանկություն ունեցե՞լ է, ՀՀ վարչապետը կարճ պատասխանեց. «Ոչ, չեմ ունեցել»:
Դիտարկմանը, թե մամուլում խոսակցություններ են շրջանառվում իր և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի միջև հակասությունների մասին, Կարեն Կարապետյանը պատասխանեց. «Ես այդ հարցին անդրադարձել եմ: Դա ճիշտ չէ»: