Հարժիս-Գորիս ավտոճանապարհին մեքենան ամբողջությամբ այրվել է

April 15, 2017

Ապրիլի 14-ին, ժամը 22:04-ին ահազանգ է ստացվել, որ Հարժիս-Գորիս ավտոճանապարհին՝ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա. կա տուժած:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:57-ին, մարվել՝ 23:07-ին:

Պարզվել է, որ «KIA» մակնիշի 35 ST 752 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1974 թ. ծնված Դ. Հ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կողաշրջվել և ամբողջությամբ այրվել:

Հ. Դ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Գորիսի ԲԿ, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Source: Yerkir Media
Link: Հարժիս-Գորիս ավտոճանապարհին մեքենան ամբողջությամբ այրվել է

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image