«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանը կալանավորվել է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Կարո Եղնուկյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը:
Հարցին, թե ինչ հիմքով է կալանավորման որոշում կայացվել, Հայրապետյանն ասաց. «Կարո Եղնուկյանին կալանավորելու հիմքեր չեն ներկայացվել: Նյութեր չէր ներկայացվել, որ հանցագործությանը առնչություն ունի, չէին ներկայացվել այն նյութերը, ըստ որի՝ ինքը կարող է թաքնվի կամ խոչընդոտի քննությանը: Դատարանին հարցրինք, թե ո՞րն է այն նյութը, որ ներկայացվել է, թե Եղնուկյանը կարող է խոչընդոտել գործին, քննիչն ասաց` հիմնավոր կասկած ունեմ»:
Նշենք, որ Կարո Եղնուկյանին այսօր մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 218-րդ և 219-րդ հոդվածներով՝ պատանդ վերցնելուն, շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելուն աջակցելու համար:
Source: Yerkir Media
Link: «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանը կալանավորվել է