Ճարտարում բազմաբնակարան շենք է կառուցվում

July 8, 2017

«Հայկական գյուղերի զարգացման հիմնադրամ»-ի միջոցներով Ճարտարում եռահարկ շենք է կառուցվում: «Հայկական գյուղերի զարգացման հիմնադրամ»-ի փոխտնօրեն Էդգար Վարդապետյանը նշել է, որ շինարարությունը սկսվել է 2016 թվականին:

«Առաջին փուլում կատարվել է հողային հարթեցման և հիմքի աշխատանքները, երկրորդ փուլով էլ՝ պատերի շարվածքը: Առաջիկայում նախատեսվում է տանիքը ծածկել, հետո սկսել արտաքին ու ներքին հարդարման աշխատանքները: Նոր կառուցվող շենքը կունենա նկուղային և վերգետնյա 3 հարկ, ընդհանուր՝ 9 բնակարան: Նախատեսվում է շենքը շահագործման հանձնել 2018 թվականին»,-ավելացրել է Վարդապետյանը և ընդգծել, որ հիմնադրամի այս ծրագիրը որոշակիորեն կխթանի Ճարտար քաղաքի համաչափ զարգացումը, հատկապես որ բազմաբնակարան շենքերի շինարարությունը հիմնադրամի առաջնային ծրագրերից է:

Հիմնադրամի փոխտնօրենի տեղեկացմամբ՝ բնակարանները տրամադրվելու են բազմազավակ և սոցիալապես անապահով ճարտարեցի ընտանիքներին:

Source: Yerkir Media
Link: Ճարտարում բազմաբնակարան շենք է կառուցվում

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image