Մայիսի 3-ին Երեւանում ծնված հնգյակ երեխաներից եւս մեկը այսօր՝ մայիսի 7-ի առավոտյան մահացել է, տեղեկացնում է news.am-ը: Մահացել է ամենափոքր քաշով՝ 600 գրամ ծնված աղջիկը, որը գտնվում էր «Մուրացան» հիվանդանոցային համալիրի վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին հայտնել է համալիրի տնօրեն Բագրատ Բավեյանը:
Տղայի վիճակը, որը նույնպես «Մուրացան» համալիրի վերակենդանացման բաժամունքում է, շարունակում է ծայրահեղ ծանր մնալ: