Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավն ավարտվել է. մայիսի 13-ը լռության օր է, իսկ մայիսի 14-ին կկայանա Երևանի ավագանու ընտրությունները:
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է 3 քաղաքական ուժ՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Երկիր Ծիրանի» կուսակցությունը և «Ելք» կուսակցությունների դաշինքը: Հայաստանի Հանրապետական կուսակցության քաղաքապետի թեկնածուն Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանն է, «Երկիր Ծիրանի» կուսակցության թեկնածուն Զարուհի Փոստանջյանը, իսկ «Ելք» դաշինքն առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: