Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր` հունվարի 6-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի ձեռամբ մատուցվում է Փրկչի Ծննդյան տոնին նվիրված պատարագ:
Պատարագի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր պատգամն է հղել աշխարհասփյուռ համայն հայությանը`փոխանցելով «Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ» ավետիսը:
Նշենք, որ այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Աստվածահայտնության եւ Սուրբ Ծննդյան տոնը: Բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Ծննդյան Պատարագ եւ կատարվում է Ջրօրհնեք:
Source: Yerkir Media
Link: Մայր Աթոռում Սուրբ ծննդյան պատարագ է մատուցվում