Մարգարիտ Բարանկիցեն՝ 40 հազար հայկական նամականիշների վրա

May 27, 2017

ՄԵԴԻԱՄԱՔՍ- Մայիսի 26-ին «Ավրորա» նախաձեռնության համահիմնադիրներ Վարդան Գրեգորյանը եւ Ռուբեն Վարդանյանը, «Ավրորա» մրցանակի առաջին դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն պաշտոնապես բացեցին 2017թ. «Ավրորա» մրցանակի հատուկ միջոցառումները։

ՀՀ արտգործնախարարության նախկին շենքում բացվել է ««Ավրորա». երախտագիտությունն՝ ի գործ» ցուցասրահը, որտեղ ներկայացված են նախաձեռնության ծրագրերն ու ունեցած ազդեցությունը։

Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել Մարգարիտ Բարանկիցեի պատկերով հատուկ փոստային նամականիշի մարման արարողությունը:

Փոստային նամականիշի հետ «Հայփոստը» թողարկել է նաեւ 150 դրամ արժողությամբ նվիրատվության կտրոններ, որի վաճառքից գոյացած հասույթը կուղղվի «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության միջոցով իրականացվող նախագծերին:

Փոստային նամականիշն ունի 350 դրամ անվանական արժեք: Նամականիշի ձեւավորողը ն Ալլա Մինգալյովան է՝ «Ավրորա» նախաձեռնությունից: Նամականիշը թողարկվել է 40 հազար օրինակով:

Source: Yerkir Media
Link: Մարգարիտ Բարանկիցեն՝ 40 հազար հայկական նամականիշների վրա

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image