Կրթաթոշակային ծրագիր՝ բնական գիտությունների՝ ֆիզիկայի, մաթեմատիկայի, կենսաբանության, քիմիայի եւ ճարտարագիտության ոլորտում, գիտական լուրջ ուսումնասիրություններով զբաղվող ասպիրանտների եւ ուսանողների համար:
Մեկնարկել է Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի FAST կրթաթոշակային ծրագիրը: Այն կաջակցի, որ բնագիտական մասնագիտությունների գծով գիտությունների թեկնածուի աստիճան ստանալու ցանկություն ունեցողները Հայաստանի առաջատար բուհերում հետազոտական աշխատանքներ կատարեն: 2018-2019 ուսումնական տարվա համար հիմադրամը կրթաթոշակ կհատկացնի 40 ասպիրանտի եւ ուսանողի:
Source: Yerkir Media
Link: Մեկնարկել է FAST կրթաթոշակային ծրագիրը