«Մի գրաչափ ժպիտ»-ը համախմբել էր հեղինակներին ու ընթերցողներին մեկ վայրում
May 13, 2017
ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի PR մագիստրոսական ծրագրի մի խումբ ուսանողների նախաձեռնությամբ, Mybookstore օնլայն գրախանութի աջակցությամբ մայիսի 12-ին «Հայ Գիրք» գրախանութում տեղի ունեցավ «Մի գրաչափ ժպիտ» խորագիրը կրող հեղինակ-ընթերցող հանդիպումը։
Միջոցառմանը ներկա էին մի շարք ժամանակակից գրողներ՝ Էդգար Հարությունյանը, Դավիթ Սամվելյանը, Դավիթ Մշեցին, Նարեկ Մալյանը, Գրիգը, Հուսիկ Արան, Հովիկ Չարխչյանը, գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը և այլոք:
Միջոցառման ընթացքում ընթերցողները շփվեցին սիրելի հեղինակների հետ, հետաքրքիր մրցույթների արդյունքում հնարավորություն ունեցան նվեր ստանալ մի շարք գրքեր: