Մուայ-թայի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ. «2016-ին մեծ քայլ ենք կատարել, ամբողջ աշխարհով ճանաչել ենք տվել մեր դպրոցը»

2016 թվականը Մուայ-թայ մարզաձեւի Հայաստանի ֆեդերացիայի համար բավականին հագեցած եւ միեւնույն ժամանակ հաջողություններով ու ձեռքբերումներով լի տարի էր:
 
«Ունեցել ենք աշխարհի չեմպիոն 60 կգ քաշային կարգում Էդգար Մելքոնյանը: Թայլանդում կայացած մրցաշարին մասնակցեցին 69 երկրների ներկայացուցչներ»,- նշեց ֆեդերացիայի նախագահ Արամ Աբրահամյանը:
 
«Պարապմունքների ընթացքը չենք թուլացրել, հիմա արդեն ապատասխանատվությունն ավելի է մեծացել, այդ ամեն ինչը պահելու», — հավելեց Էդգար Մելքոնյանը:
 
Բացի այդ Էդգար Մելքոնյանը մասնակցեց նաեւ պրոֆեսիոնալ մենամարտի, որը տեղի ունեցավ Չինաստանում: Այնտեղ Էդգարը կրկին անպարտելի էր: Այս հաղթանակը Մուայ-թայի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Արամ Աբրահամյանը համարում է անցնող տարվա հաջողություններից մեկը:
 
«Նաեւ ունեցանք ի շարք մի միջազգային մրցաշարեր եւ Հայաստանի հավաքականը բարեհանջող ելույթ ունեցավ: Ընդհանուր առմամաբ 2016-ից գոհ ենք, մեծ քայլ ենք կատարել, ամբողջ աշխարհով մեկ ճանաչել ենք տվել մեր դպրոցը»:
 
Իսկ ֆեդերացիայի առաջիկա ծրագրերից պատմեց գլխավոր քարտուղար Արմինե Խաչատրյանը:
 
«Ամենա առաջնային աշխարհի առաջնությունն է, որը կայանալու է մարտ ամսին, պատրաստվում ենք մասնակցել, արդեն ավելի մեծ պատվիրակությամբ»:
 
Ըստ Խաչատրյանի, կա նաեւ պրոֆեսիոնալ մենամարտի հրավեր:
 
Հատկանշական է, որ մուայ-թայ մարզաձեւը բավականին մասսայական է թե′ երեւանում, թե′ մարզերում, կա համագործակցություն նաեւ Արցախի հետ:
 
Ռոման Քալաշյանի համար տարին եւս հաջող էր, մարզիկը հույս ունի, որ 2017-ն ավելի արդյունավետ կլինի:
Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image