Այսօրվանից պաշտոնապես մեկնարկեց նախընտրական քարոզարշավը: 5 կուսակցություն, 4 նախընտրական դաշինք՝ 1539 պատգամավորության թեկնածուներով առաջիկա խորհրդարանական ընտրություններին կպայքարի պատգամավորի արդեն 101 աթոռի համար:
Նոր ընտրական օրենսգրքով օրենսդիր մարմնի անդամների թիվը կրճատվել է, նախկին 131-ի փոխարեն դառնալով 101: Կուսակցություններից ընտրապայքարում կլինեն Հանրապետական, «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Ազատ դեմոկրատներ», «Հայկական վերածնունդ» եւ «Հայաստանի կոմունիստական կուսակցությունները»: Ընտրողների ձայների համար կպայքարեն Կոնգրես-ՀԺԿ, Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան, «Ելք» եւ Ծառուկյան դաշինքները:
Այս ընտրությունները տեղի են ունենալու նոր ընտրական օրենսգրքով, այսինքն 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգով: