Գյումրիում հունիսի 11-ին «Վորլդ Վիժն Հայաստան»-ը կազմակերպել էր բարեգործական վազքի մրցույթ՝ հանուն Հայաստանում ապրող երեխաների հավասար հնարավորությունների: 7-12 տարեկան երեխաների համար մրցույթի վազքուղին կազմում էր 1 կմ, իսկ 13 տարեկանից մեծ մասնակիցների համար՝ 5 կմ, որը ձգվում էր Վարդանանց հրապարակ-Սև Բերդ-Վարդանանց հրապարակ երթուղով:
Մինչև 12 տարեկան երեխաները վազում էին անվճար (1կմ), իսկ մյուսների մասնակցության վճարը` 1000 ՀՀ դրամ էր: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության տնօրեն ԱրտակՕրդյանը: «Նպատակը նախ առողջ ապրելակերպը և մարաթոնային մշակույթը Գյումրի բերելն էր, բացի այդ՝ ունի նաև բարեգործական նպատակ՝ հավաքված գումարով ավելի խոցելի տղաների և աղջիկների համար սպորտային գույք ձեռք կբերվի»,-նշեց Արտակ Օրդյանը: Մրցույթըկազմակերպվել էր Yerevan Half Marathon, Triclub Yerevan, և «ՎերադարձՀայաստան» հիմնադրամիհետհամատեղ: