Վերծանվել են ՏՈՒ-154 կործանված օդանավի օդաչուների վերջին բառերը
December 27, 2016
Հայտնի են դարձել վթարի ենթարկված Տու-154 ինքնաթիռի ձայնագրիչների նախնական վերլուծությունները, այս մասին հայտնում է Ռիա նովաստին՝ ՌԴ ՊՆ-ին հղում անելով:
Ըստ Ռուսական ռազմաօդային ուժերի մասնագետների՝ վթարված ինքնաթիռի ինքնաձայնագրիչներից մեկի ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրակացնել, որ օդանավի սխալ փորձարկումն է վթարի հիմանկան պատճառը:
Նախարարությունը նշել է, որ մագնիսական կրիչի մեկնությունը շարունակվում է Կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտում:
Վերջնական եզրակացույթունը կարվի մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո միայն:
Ավիացիոն փորձագետները վերծանել են նաեւ օդաչուների խոսակցությունը, որը ընդհատվում է հետևյալ բացականչությամբ. «Փականները, գրողը տանի»: Դրանից հետո հնչում են «Հրամանատար, ընկնում ենք» բառերը, հայտնում է «Լայֆը»: