Ռուսաստանի Վլադիվոստոկ քաղաքում 100 տարվա մեջ առաջին անգամ հոկտեմբերին ձյուն է տեղացել. հայտնում է Газета.ру-ն:
Վերջին անգամ նման բան տեղի է ունեցել 1917-ին: Օդերեւութաբանները Պրիմորիեի երկրամասում զգուշացրել էին ձյան հավանականության մասին:
Նշվում է, որ տեղումները կապված են Կորեական թերակղզուց եկած ցիկլոնի հետ:
Source: Yerkir Media
Link: Վլադիվոստոկում հոկտեմբերին 100 տարվա մեջ առաջին անգամ ձյուն է տեղացել