Փակվել է Վերին Լարսի անցակետը

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից հայտնել են, որ Թերեկ գետի մակարդակի բարձրացման հետևանքով առաջացել է ջրածածկման վտանգ, հնարավոր արտակարգ դեպքերից և պատահարներից խուսափելու նպատակով ժամանակավորապես փակվել է Վերին Լարսի անցակետը: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 24-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:


Source: Yerkir Media
Link: Փակվել է Վերին Լարսի անցակետը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image