Հունիսի 5-ի առավոտից նավթի համաշխարհային գներն աճել են. պատճառը Քաթարի հետ չորս արաբական երկրների դիվանագիտական հարաբերությունները խզելն է: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Երեւանի ժամանակով ժամը 09:42-ի դրությամբ Brent ապրանքանիշի օգոստոսյան ֆյուչերսների գինն աճել է 1,42 տոկոսով՝ հասնելով բարելի համար 50,66 դոլարի: WTI ապրանքանիշի հուլիսյան ֆյուչերսների գինն աճել է 1,43 տոկոսով՝ հասնելով բարելի համար 48,34 դոլարի:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան լուր տարածվեց, որ Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Բահրեյնը եւ Արաբական Միացյալ Էմիրությունները խզել են դիվանագիտական հարաբերությունները Կատարի հետ՝ մեղադրելով նրան տարածաշրջանի ապակայունացման մեջ:
Ինչպես տեղեկացնում է Blօօmberg-ը, արաբական երկրների դաշինքը փակել է Պարսից ծոց երկրի մուտքը, ինչը լարվածություն է առաջացրել աշխարհում ամենախոշոր նավթարդյունահանող տարածաշրջանում: