Աղաջանյանների ընտանիքը որդու կորստի հետ չի հաշտվել․ վերադարձի է սպասում
October 30, 2017
Աղաջանյանների ընտանիքում Միշայի ծննդին 10-ը տարուց ավելի էին սպասել: Դժվարությամբ էր լույս աշխարհ եկել, ծնողների սիրտը միակ որդու համար շատ էր դողում:
Լուսանկարներ, որոնք այլեւս թանկ հիշողություն են, 2016-ի ապրիլից հետո, այստեղ նորերը չեն ավելացել… Միշայի նկարների ալբոմում էլ է ժամանակը կանգ առել: Միշային բանակ 2015-ի հունվարին էին ուղարկել, ծառայության մի քանի ամիսը Հայաստանում էր անցկացրել , հետո տեղափոխվել էր Արցախ: Համարձակ էր ու հարմարվող, ասում են ծնողները, ծառայությունից չէր դժգոհում:
Մարտի 25-ին արձակուրդ էր եկել, ծնողները հանգիստ հետ էին ճանապարհել, մի քանի օր անց սահմանից եկող վատ լուրերն իրենց էլ պիտի հասնեին, բայց ոչ Միշայի շուրթերից: