Այսօր Չարենցի ծննդյան օրն է

Գիշերն ամբողջ

 

Գիշերն ամբողջ հիվանդ, խելագար,
Ես երազեցի արևի մասին։
Շուրջս ո՛չ մի ձայն ու շշուկ չկար ―
Գունատ էր շուրջս՝ գիշեր ու լուսին։

Ես երազեցի արևի ոսկին,
Տենչացի նրա հրաշքը խնդուն՝
Ուզեցի սիրել շշուկն իմաստուն՝
Արևանման, արնավառ խոսքի, ―

Բայց շուրջս այնպես գունատ էր, տկար ―
Խոսքեր չկային, ու արև չկար․․․

Այսօր հայ բանաստեղծ, գրող և թարգմանիչ Եղիշե Չարենցի ծննդյան օրն է։ Չարենցը ծնվել է 1897 թվականին Կարսում։

Իմ մահվան օրը կիջնի լռություն,
Ծանր կնստի քաղաքի վրա,
Ինչպես ամպ մթին կամ հին տրտմություն,
Կամ լուր աղետի՝ թերթերում գրած։

Չարենցը մահացել է 1937 թվականին։

Source: Yerkir Media
Link: Այսօր Չարենցի ծննդյան օրն է

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image