Առնվազն 8 դպրոցականներ են զոհվել Ճապոնիայում ձնահյուսի հետեւանքով

Առնվազն ութ դպրոցականներ են զոհվել Ճապոնիայի Նասու քաղաքի (Տոտիգիի պրեֆեկտուրա) շրջանում լեռնադահուկային առողջարանում տեղի ունեցած ձնահյուսի հետեւանքով: Այս մասին հայտնել է տեղի հրշեջ վարչությունը, որը կատարում է նաեւ փրկարական ծառայության գործառույթները:

Նշվում է, որ նրանք բոլորը գտնվում են «սրտի եւ թոքերի կանգի վիճակում», ինչպես Ճապոնիայում անվանում են կլինիկական մահը, որն ախտորոշել կարող են սոսկ բժիշկները, այլ ոչ թե փրկարարները:

Բացի դրանից, հրշեջ վարչության տվյալներով՝ եւս 37 մարդ տուժել է, նրանցից երկուսը հոսպիտալացված Է ծանր վնասվածքներով: Ինչպես մամուլի ասուլիսում հայտարարել Է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան, Տոտիգիում տեղի ունեցած պատահարի պատճառով երկրի կառավարությանը կից ստեղծվել Է արտակարգ շտաբ, որը կհամակարգի որոնողական աշխատանքները:

Նաեւ նշվում է, որ պրեֆեկտուրայի իշխանությունները պահանջել են գործողությանը ներգրավել Ճապոնիայի Ինքնապաշտպանության ուժերի ստորաբաժանումները:

Ընդամենը ձնահյուսի պահին լանջին եղել է 63 մարդ: Խմբի մեջ էին մտնում Տոտիգիի յոթ տարբեր դպրոցների ավագ դասարանների աշակերտներ: Նրանք բոլորը պարապում էին ժայռամագլցման սեկցիաներում եւ հրահանգիչների ուղեկցությամբ մասնակցում էին լեռ բարձրանալու գործնական պարապմունքներին, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Source: Yerkir Media
Link: Առնվազն 8 դպրոցականներ են զոհվել Ճապոնիայում ձնահյուսի հետեւանքով

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image