Ավտովթար՝ Շահումյան գյուղում․ տուժածներից մեկի վիճակը ծանր է

Դեկտեմբերի 7-ին, ժամը 09:09-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Շահումյան գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել մոտակա ձորակը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ «FORD ESCAPE» մակնիշի 34 TC 371 պետհամարանիշի (վարորդ՝ Հ. Մ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել էլեկտրասյանը և հայտնվել Շահումյան գյուղի թիվ 11 փողոցի 1-ին փակուղու թիվ 8 տան բակում:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը՝ 1979 թ. ծնված Հ. Մ.-ը և 1990 թ. ծնված Գ. Ա.-ը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Վանաձոր քաղաքի ԲԿ, որտեղ բժիկները Հ.Մ.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Գ. Ա.-ինը՝ ծանր:

Source: Yerkir Media
Link: Ավտովթար՝ Շահումյան գյուղում․ տուժածներից մեկի վիճակը ծանր է

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image