Արայիկ Խանդոյանը կհուղարկավորվի հոկտեմբերի 14-ին

Արայիկ Խանդոյանի դին հոկտեմբերի 13-ին նրա հայրենի Ծաղկահովիտ գյուղից կտեղափոխվի Երևան, որտեղ նույն օրը ժամը 17:30-22:30 Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի կունենա նրա հոգեհանգիստը: Այդ մասին տեղեկացնում են հուղարկավորության հանձնաժողովից։
 
Հոկտեմբերի 14-ին` ժամը 13:00-ին, Սուրբ Հովհաննես եկեղեցում կկայանա Եկեղեցու Կարգի արարողությունը, ժամը 14:00-ին հուղարկավորության թափորը կշարժվի Եռաբլուր, որտեղ տեղի կունենա հուղարկավորությունը։

Source: Yerkir Media
Link: Արայիկ Խանդոյանը կհուղարկավորվի հոկտեմբերի 14-ին

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image