Արմեն Սարգսյանը Գյումրիում էր

Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածուի պաշտոնում առաջարկված  Արմեն Սարգսյանը փետրվարի 12-ին այցելել է Գյումրի:

Գյումրիում նրա առաջին կանգառը Սբ  Աստվածածին (Յոթվերք)  եկեղեցին էր։  Հենց եկեղեցու  մոտ, լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ   անկեղծացավ  թեկնածուն: «Ես եկել եմ Գյումրի, որպեսզի տեսնեմ ու լսեմ: ՀՀ  նախագահի հետ հաջորդ հանդիպմանը պետք է քննարկենք հանրապետության նախագահի կողմից ինձ արված  առաջարկը, որը որպես անհատ մեծ պատիվ է, բայց պատիվից այն կողմ, կա պատասխանատվություն: Ես խնդրեցի ՀՀ նախագահին,  որպեսզի ինձ առիթ  տրվի քննարկել, մտածել և ծրագրել»,-իր խոսքում նշեց Արմեն Սարգսյանը:

Լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ  Արմեն Սարգսյանը նաև անդրադարձավ Շիրակի մարզի խնդիրներին:

Արմեն Սարգսյանը Գյումրիում շրջեց առանց մարզային ու քաղաքային իշխանությունների ուղեկցության՝ փաստելով, որ դրա կարիքը չկա,  իսկ այցի մասին տպավորությունները Շիրակի մարզպետի հետ խոստացավ կիսել միայն հանդիպումներից հետո:

Source: Yerkir Media
Link: Արմեն Սարգսյանը Գյումրիում էր

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image