Բակո Սահակյանը խորհրդակցություն է անցկացրել պաշտպանության բանակի բարձրագույն հրամկազմի հետ

Արցախի նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 18-ին այցելել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարություն եւ աշխատանքային խորհրդակցություն անցկացրել պաշտպանության բանակի բարձրագույն հրամկազմի հետ:

Քննարկվել են բանակաշինությանը, զինված ուժերի առջեւ դրված մի շարք առաջադրանքների կատարմանը վերաբերող հարցեր:

Ամփոփվել են նաեւ վերջին շրջանում ադրբեջանա-ղարաբաղյան սահմանագիծ կատարված այցելությունները, առաջնագծի ամրապնդման, զինծառայողների ծառայության պայմանների բարելավման ուղղությամբ կատարվող աշխատանքների ընթացքը:

Համապատասխան զեկույցով հանդես է եկել պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը:                

Source: Yerkir Media
Link: Բակո Սահակյանը խորհրդակցություն է անցկացրել պաշտպանության բանակի բարձրագույն հրամկազմի հետ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image