Բասկետբոլի Հայաստանի հավաքականը հաղթեց Սլովակիային

armsport.am-ԱԱ-2019-ի նախընտրական փուլում Հայաստանի հավաքականը հյուրընկալվելիս 92:78 հաշվով հաղթեց Սլովակիայի ընտրանուն:

Հայ բասկետբոլիստները պարտվել են միայն 1-ին քառորդում, այն էլ մեկ միավորի տարբերությամբ՝ 21:22: 2-րդ քառորդում՝ 25:11, 3-րդում՝ 23:23, 4-րդում՝23:22:

Հայաստանի թիմից ամենաարդյունավետը գործել է Բոթրայթը՝ վաստակելով 22 միավոր:

Հայաստանի ընտրանին A խմբում տարավ 3-րդ հաղթանակը և 7 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Նիկիցա Բավչևիչի գլխավորած մեր ազգային թիմը հաջորդ խաղն անցկացնելու է օգոստոսի 16-ին՝ հյուրընկալվելով Շվեդիային:

Source: Yerkir Media
Link: Բասկետբոլի Հայաստանի հավաքականը հաղթեց Սլովակիային

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image