Հայաստանի նկարիչների միությունում նոյեմբերի 14-ին բացվել է «Խոսրովի անտառ. ահազանգ և վերածնունդ» խորագրով ցուցահանդեսը: Ներկայացվել են շուրջ 80 աշխատանքներ, որոնք պատկերում են «Խոսրովի անտառ» պետական արգելոցի հրաշագեղ բնությունն ու, միաժամանակ, անդրադառնում այս տարվա օգոստոսին արգելոցում բռնկված սաստիկ հրդեհից տուժած տարածքներին:
Մանրամասները՝ տեսանյութում։
Source: Yerkir Media
Link: Բացվել է «Խոսրովի անտառ. ահազանգ և վերածնունդ» խորագրով ցուցահանդեսը