Գազի պայթյուններ՝ ԱՄՆ Մասաչուսեթ նահանգում. 11-ամյա երեխա է մահացել

Մեկ մարդ Է զոհվել, ավելի քան 10-ը՝ վնասվածքներ ստացել Մասաչուսեթսի նահանգում գազի պայթյունների հետեւանքով, տեղեկացնում է NBC News հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին: Լոուրենս քաղաքի կենտրոնական հիվանդանոցը հայտնել Է 13 տուժածների մասին, որոնցից մեկը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է այլ բուժհաստատություն:

11-ամյա Լեոնել Ռոբսոնը մահացել Է Մասաչուսեթսի կենտրոնական հիվանդանոցում: Ավտոմեքենայի վրա, որում նա գտնվում էր, ընկել է պայթյունից պոկված խողովակը:

Ենթադրվում է, որ բազմաթիվ վթարների պատճառը Columbia Gas ընկերության ցանցի անսարքություններն են։ Ընկերությունը հայտարարել է, որ վերանորոգման աշխատանքներ է իրականացնում եւ կոչ է արել Լոուրենս, Էնդովեր եւ Հյուսիային Էնդովեր քաղաքների բնակիչներին՝ առժամանակ լքել տները։

 

 

Source: Yerkir Media
Link: Գազի պայթյուններ՝ ԱՄՆ Մասաչուսեթ նահանգում. 11-ամյա երեխա է մահացել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image