Գորիս-Սիսիան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 17-ի ժամը 11:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փակ է Հ-38 ավտոճանապարհի Բերդ-Ճամբարակ հատվածը, իսկ Մ-16 ավտոճանապարհի Բագրատաշեն-Ոսկեպար հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար:

Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքը:

Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորանների հատվածում և Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Սիսիան հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Սյունիքի մարզի Կապան, Քաջարան քաղաքներում տեղում է թույլ ձյուն:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, բացի կցորդիչով բեռնատարներից:

Ճանապարհները Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՝

ԼՂՀ-ում տեղում է ձյուն, դժվարանցանելի են հանրապետության ճանապարհները:

Փակ են Մարտակերտի Մեհմանա և Շուշիի շրջանի Քեյսավան համայնքների ավտոճանապարհները:

Source: Yerkir Media
Link: Գորիս-Սիսիան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image