Երեւանում մեկնարկել է ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստը

August 16, 2016

Երևանում մեկնարկել է ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստը: Նիստին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել ՀԱՊԿ անդամ պետությունների` Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի պաշտպանական գերատեսչությունների պատվիրակությունները, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան և ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը:

Նիստի ավարտից հետո ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան կհանդիպեն լրագրողների հետ:


Source: Yerkir Media
Link: Երեւանում մեկնարկել է ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image