Երևանի քաղաքապետարանը մանկապարտեզն ավարտող երեխաներին դպրոցական պայուսակներ է հանձնել

Վերջին տարիներին ձևավորված բարի ավանդույթի համաձան` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ, քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներն ավարտող դպրոցահասական բոլոր երեխաները ստանում են պայուսակներ և գրենական պիտույքներ: Շուրջ 10000 պայուսակներ՝ համալրված 18 անուն դպրոցական անհրաժեշտ պարագաներով, արդեն իսկ դասավորվել ու փոխանցվել են մայրաքաղաքի վարչական շրջանների աշխատակազմերի համապատասխան բաժիններին:

Հավելենք նաև, որ մի քանի օրից երեխաներն արդեն կստանան իրենց դպրոցական առաջին նվերները՝ մանկապարտեզներում կազմակերպվող ավարտական հանդեսների ժամանակ:

dprocakan-payusak-qax

Source: Yerkir Media
Link: Երևանի քաղաքապետարանը մանկապարտեզն ավարտող երեխաներին դպրոցական պայուսակներ է հանձնել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image